երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Պրահան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը․ Չեխիայի ԱԳ նախարար

Պրահան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը․ Չեխիայի ԱԳ նախարար

Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Այս մասին  տեղեկացրել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յակուբ Կուլխանեկը հայ պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։ Հիշեցնենք, որ չեխ նախարարը Երեւանում է աշխատանքային այցով։
 
Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին եւ փախստականներին։
 
Նրա խոսքով՝ Չեխիան կշարունակի աջակցել խաղաղ գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում։ Այս առնչությամբ նախարարը ողջունել է երկու երկրների արտգործնախարարների  հանդիպումը Նյու Յորքում՝ Մինսկի խմբի հովանու ներքո։
Հիշեցնենք, որ մինչեւ Երեւան գալը Չեխիայի արտգործնախարարը եղել էր Բաքվում։

  • Կիսվել: