ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՊՆ-ն բացասական դիրքորորշում ունի Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ

ՊՆ-ն բացասական դիրքորորշում ունի Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ

Մենք բացասական դիրքորորշում ունենք սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնության մասին: Նշենք, որ վերջինս առաջարկում է պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափել 10 մլն դրամ վճարելով ու 1 ամիս բանակում արագացված զինվորական ծառայություն անցնելով:

Բալայանը շեշտեց. «Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքը։ Մենք` որպես գործադիր իշխանություն, հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու»։

Հարցին՝ հնարավո՞ր է 1 ամսում արագացված զինվորական ծառայություն անցնել, Բալայանը պատասխանեց․  «Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։

Պաշտպանության փոխնախարարը ընդգծեց. «Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրություն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»:

  • Կիսվել: