երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պիտակները կպցնելուց առաջ ձեր կենսագրությունները նայեք․  Կարգին Հայկոյին կբերեք, և կհիշեցնենք քաղաքապետի տարիները. Անի Խաչատրյան

Պիտակները կպցնելուց առաջ ձեր կենսագրությունները նայեք․ Կարգին Հայկոյին կբերեք, և կհիշեցնենք քաղաքապետի տարիները. Անի Խաչատրյան

Այստեղ, ձեր շարքերում պետք է նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրեական գործեր կան,- այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ դիմելով Հայկ Մարությանի ղեկավարած ուժին։

«Մեզ էիք ՕԵԿ ասո՞ւմ, ա՛յ անհայտ ծագման արարածներ, այդ պիտակները կպցնելուց առաջ ձեր կենսագրությունները նայեք։ Ձեր թիմից շատերը այնքան հաճախ են ճամբար փոխում, որ նույնիսկ անունը չեն հիշում», - հավելեց նա ու Հայկ Մարությանի մասին խոսելով ասաց, որ կբերեն եւ կհիշեցնեն անցած քաղաքապետի տարիները. «Շորերն էլ ինքը կարող է ընտրել՝ ինչ սեռի շոր է հագնելու»։

  • Կիսվել: