ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի․ Ժառանգության հայտարարությունը

Պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի․ Ժառանգության հայտարարությունը

Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: «Ժառանգություն» կուսակցությունը  հայտարարություն է արել․

«Կուակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ եւ աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի  բարձրացումների, անհասկանալի պարգեւավճարների տարափի մասին և այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են:

Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն եւ առավելագույն աշխատավարձերի միջեւ տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է:

Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի: 

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգեւավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել:

Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները  բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու եւ լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է եւ անընդունելի:

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և  հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի կայացմանը:

Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք  ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»:

  • Կիսվել: