շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փետրվարի 18-ին զանգվածային հանրահավաք է սպասվում․ Մանուկյանը հայտարարեց` չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք լինեն Փաշինյանի օրոք

Փետրվարի 18-ին զանգվածային հանրահավաք է սպասվում․ Մանուկյանը հայտարարեց` չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք լինեն Փաշինյանի օրոք

Փետրվարի 18-ին հսկայական հանրահավաք է սպասվում, եթե մինչ այդ որևէ փոփոխություն չլինի: Այս մասին Արարատում հայտարարել է «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ փետրվարի 18-ին է սկսվել Ղարաբաղյան շարժումը, իսկ 1920 թվականի փետրվարի 18-ին Դաշնակցության ապստամբությունն է եղել։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Մանուկյանն ասաց, որ դրանք պետք է լինեն ոչ հիմա ու ոչ Նիկոլ Փաշինյանի կազմակերպածով.

«Եթե մարդը երկիր է ծախել… պատկերացրեք, որ արտասահմանյան լրտեսները հավաքվել են կառավարությունում ու կազմակերպում են ընտրություններ: Դա ինչո՞վ է վերջանալու։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ նպատակ ուներ մասերի բաժանել ընդդիմադիր դաշտը, ինչը տեղի չունեցավ։

Ես չեմ հավատում, որ ընտրություններ կլինեն, սակայն եթե լինի ես որևէ ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա խայտառակություն կլինի: Դա նշանակելու է ջնջել ամեն ինչը, մոռանալ պատերազմը: Ես կտրականապես դեմ եմ այդ ընտրություններին և դրանց մասնակցությանը»:

Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու իմաստ ընդհանրապես չկա.

«Ես մի անգամ ասել եմ, եթե ինքն ասի, որ Վազգեն Մանուկյանը թող գա ինքն առաջարկում է իր փոխարեն վարչապետ, ես կասեմ, որ չեմ ուզում: Ես այդ մարդու հետ չեմ ուզում խոսել, այդ մարդն իմ թշնամին է: Ինքը մեր ժողովրդի թշնամին է, ես նրա հետ խոսելու բան չունեմ»,-ասել է նա:

  • Կիսվել: