երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գևորգ Պետրոսյանի պատասխանը` եթե ԲՀԿ-ից առաջարկություն ստանա ընտրություններին մասնակցելու համար

Գևորգ Պետրոսյանի պատասխանը` եթե ԲՀԿ-ից առաջարկություն ստանա ընտրություններին մասնակցելու համար

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եթդ ԲՀԿ-ից առաջարկություն ստանա ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով, նա կմերժի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Պետրոսյանը։

«Եթե նման բան անեմ, դուք ինձ չեք հարգի, որ երեք ամիս առաջ դուրս եմ եկել ԲՀԿ-ից, հետո գնամ իրենց ցուցակով մասնակցեմ»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքն արդեն մեկ անգամ ԲՀԿ-ից դուրս է եկել ու վերադարձել է, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այո, ես դուրս եմ եկել, բայց 5 տարի հետո հրավեր եմ ստացել: Հիմա ուրիշ իրավիճակ է: Վերադարձ ԲՀԿ ցուցակ ընդամենը պատգամավոր դառնալու համար, ես երբեք այդպիսի անպատվություն ինձ թույլ չեմ տա»:

  • Կիսվել: