ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է վերականգնենք երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ դրանք մեծ տերություններ են. Մակրոն

Պետք է վերականգնենք երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ դրանք մեծ տերություններ են. Մակրոն

Ֆրանսիան Թուրքիային Եվրոպայի կարևոր գործընկերն է համարում անվտանգության ու միգրացիայի ոլորտներում և թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում, ТАСС-ի փոխանցմամբ՝ «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Եթե Եվրամիությունը խաղաղություն է ուզում, անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծի, և այդ նպատակով մենք պետք է երկարաժամկետ հեռանկարում վերականգնենք երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ դրանք մեծ տերություններ են: Շատ կարևոր է թույլ չտալ Թուրքիային դուրս մնալ եվրոպական շրջանակից, որպեսզի թուրքական ղեկավարությանն չդրդենք ավելի մեծ ծայրահեղականության ու աշխարհաքաղաքական այնպիսի որոշումների, որոնք կարող են վնասել մեզ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնն ասել է նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»: Ըստ նրա՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին Թուրքիան է արել, օրինակ՝ զինյալների և սպառազինության տեղակայումը Լիբիայում և «ոչ բարեկամական գործողություններն Արևելյան Միջերկրականում»:

  • Կիսվել: