երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար հստակ լինի, թե Հայաստանի մասով ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում․ Աղազարյան

Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար հստակ լինի, թե Հայաստանի մասով ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում․ Աղազարյան

Պետք է սահմանազատումը տեղի ունենա, որ Պուտինի համար, Լուկաշենկոյի համար, ՀԱՊԿ-ի մյուս երկրների համար հստակ կլինի, թե Հայաստանի մասով ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

« Բա, եթե չսկսենք սահմանազատումների գործընթաց, ապա ե՞րբ կկարգավորվեն մեր և Ադրբեջանի հարաբերությունները, հո ամեն անգամ մենք պատերազմ չե՞նք սկսելու նման դեպքերում: Եթե վաղը ինչ-ինչ պատճառներով ՀԱՊԿ-ը չգնի, որ սա ՀԱՊԿ-ի սահմանային խնդիրն է, մենք պետք է ուժի միջոցով մեր հարցերը լուծենք: Այսինքն երբ տեսնենք, որ ՀԱՊԿ-ի տեսակետը մեր շահերի հետ չի համընկնում, մեր իշխանությունը կդիմի ինքնուրույն քայլերի»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն սահմանամերձ տարածքների քաղաքացիները, երբ ադրբեջանցիները, որոնք գողանում են հայերի անասունները, մի օր էլ կարող են օրինակ երեխաներին առևանգել, Աղազարյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ այդ անհանգստությունները տեղին են: Հա, կարող ա պատահի ասենք անասուններն իրենց արոտ անելիս, ադրբեջանցիները մոտենան սահմանային կետերին ու անշնորհքավարի  իրենց թույլ տան ինչ-որ քայլեր կատարել: Ես չեմ բացառում, որ կարող ա պատահի մեր կողմից էլ նմանատիպ բաներ տեղի ունենան: Բայց դե հիմա դա այն երևույթները չեն, որ մենք դրանով պատերազմ սկսենք»:

Նա նաև անդրադարձ կատարեց առաջնագծի կահավորմանը և նշեց՝ իրատեսական չէր այս կարճ ժամանակահատվածում առաջնագիծը կահավորելը: 

  • Կիսվել: