շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից․ ՏԿԵ փոխնախարար

Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից․ ՏԿԵ փոխնախարար

Տեղեկատվություն չունեմ, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան և արդեն գնացքով շարժվում են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները։ Ես որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև այդ մասով որևէ հստակություն չկա։ Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից», - ասաց փոխնախարարը։

Նա նշեց, թե խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ստանում Ռուսաստանի Դաշնության հետ, Նախիջևանի տարածքով կապ ենք ստանում Իրանի հետ, սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է, որ այս պարագայում ապաշրջափակվեն», - ասաց Արմեն Սիմոնյանը։

  • Կիսվել: