շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ բնակիչները հնարավորություն կունենան օգտվել միջքաղաքային տրանսպորտի երթաշրջանների առցանց հավելվածից

ՀՀ բնակիչները հնարավորություն կունենան օգտվել միջքաղաքային տրանսպորտի երթաշրջանների առցանց հավելվածից

Հայաստանի քաղաքացիներին հասանելի կլինեն միջքաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակները։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 8-ին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է օրենսդրություն մտցնել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տեղեկատվություն է տրամադրում կոնկրետ երթուղու սպասարկման մասին։ Այն կտրամադրվի կամ թղթային, կամ էլեկտրոնային եղանակով։ «Փոփոխությունները փոխադրումների կարգավորում եւ կազմակերպում են նախատեսում էլեկտրոնային տվյալների միասնական բազայի միջոցով: Բանն այն է, որ համապատասխան մատյաններում տրանսպորտային միջոցների երթաշրջանները չեն գրանցվել եւ չեն գրանցվում։ Սակայն «Հայավտոկայարան»-ի փոխադրողները յուրաքանչյուր երթաշրջաններից պետք է վճարումներ կատարեն յուրաքանչյուր տոմսի համար։ Բայց քանի որ նրանց երթաշրջանները չեն գրանցվել, դատավարություն է սկսվել։ Դրանք վերաբերում են այդ միջոցներին»,- պարզաբանեց փոխնախարարը։

Փոփոխությունները, ըստ նրա, թույլ կտան առցանց վերահսկել տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Հետագայում հասանելիություն կունենան նաեւ քաղաքացիները։

«Դա կհեշտացնի նրանց կյանքը: Օրինակ՝ ձմռանը նրանք ստիպված չեն լինի կանգառում կանգնել եւ տրանսպորտի սպասել, այլ պարզապես կնայեն հավեվածում եւ մինչեւ մոտենալը կգնան կանգառ»,- նշեց Սիմոնյանը։

Համակարգը նախատեսվում է ներդնել մինչեւ 2023 թվականը։

  • Կիսվել: