երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Խոսքը բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, այլ ոչ թե միջանցքի. Մակունց

Խոսքը բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, այլ ոչ թե միջանցքի. Մակունց

Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը արտաքին գործերի նախարարին հայտնել է առաջարկության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել, մնացյալ դրդապատճառների մասին չգիտեմ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արա Այվազյանի հրաժարականին: 

Նա ասաց, որ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությանն արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԱՄՆ-ն, Կանադան, Լիտվան և մի շարք այլ երկրներ:

«Մենք կարող ենք այս պահին արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ հիմա արդեն պետք է սպասել գործնական քայլերի հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արձագանքելով Ալիևի հայտարարությանը՝ Մակունցը նշեց, որ ինքը հակված է մեջբերելու Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքը և ոչ թե Ադրբեջանի նախագահի:

«Վարչապետը նշել է, որ խոսքը բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և ոչ թե միջանցքի»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: