կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է արդեն ճաքեր լինեն իշխանության մեջ, որ իմաստ ունենա ԱԺ-ի միջոցով փոխել. դա դեռ տեղի չի ունեցել. Վազգեն Մանուկյան

Պետք է արդեն ճաքեր լինեն իշխանության մեջ, որ իմաստ ունենա ԱԺ-ի միջոցով փոխել. դա դեռ տեղի չի ունեցել. Վազգեն Մանուկյան

Պետք է իշխանության մեջ ճաքեր լինեն, որ իմաստ լինի ԱԺ-ի միջոցով վարչապետին փոխել, բայց դա դեռ տեղի չի ունեցել: Այս մասին հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:

Նրա դիտարկմամբ՝ հանրության մի մասը թեև իրենց չեն աջակցում, բայց պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին շտապ պետք է իշխանությունից զրկել:

Նախկին պաշտոնյայի կարծիքով՝ հատկապես արցախյան վերջին դեպքերից հետո մեծամասնությունը կցանկանա Փաշինյանի հեռացումը:

Արցախյան առաջին պատերազմի տարիներին ՊՆ նախարար Մանուկյանը Արցախի հայաթափման մասին խոսելիս, ասաց, որ այս պահին պետք է Արցախի հարցը բաց թողնել:

«Չկա մի սցենար, որի միջոցով կարող է Արցախը վերադառնալ, բայց Արցախի հարցը պետք չէ փակել:  Մի օր կարող է հաջողություն լինել և Արցախի հարցը մեզ համար դրական լուծվել, այդ  դուռը փակ չէ»,-տեսակետ հայտնեց Մանուկյանը:

Նա նշեց, որ աշխարհի համար այսօր զարմանալին այն է, որ հայ ժողովուրդը մինչև հիմա Փաշինյանին իշխանությունից չի հեռացրել:

«Հայաստանում կարող էր լինել զինված հեղաշրջում, բայց գտնում ենք, որ այս պայմաններում շատ մեծ ցնցումների գնալ պետք չէ»,–նշեց նա:

  • Կիսվել: