շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք չէ օգտագործել պահը եւ փորձել շոու սարքել. Վանեցյանը՝ պայմանավոված խաղերի մասին

Պետք չէ օգտագործել պահը եւ փորձել շոու սարքել. Վանեցյանը՝ պայմանավոված խաղերի մասին

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը 168.am-ին հարցազրույց է տվել, որտեղ մեկնաբանել է պայմանավորված խաղերի թեման՝ հայկական ֆուտբոլում։

«Պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Դա անհերքելի փաստ է, բոլոր փաստաթղթերը, քրեական գործը դրա մասին խոսում են։ Այդ գործը բացահայտվել է իմ պաշտոնավարման ժամանակ։

Ձերբակալված մարդ չկա, բայց քանի դեռ չկա դատական վճիռ եւ մարդու մեղավորությունը ապացուցված չէ դատարանում, մենք իրավունք չունենք խախտել անմեղության կանխավարկածը. պատկերացնու՞մ եք, եթե ապացուցվի՝ այդ ակումբը կամ այդ ակումբի աշխատակիցը, որը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, մեղավոր չէ, մենք ի՞նչ պատասխան ենք տալու մեր ֆուտբոլասեր հասարակությանը, ՈւԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին։ Մենք ունենք պարտավորություններ եւ պարտականություններ։ Պետք չէ օգտագործել պահը եւ փորձել շոու սարքել, որպեսզի ինչ-որ մի կերպ անդարադառնան իմ աշխատանքին ֆեդերացիայում»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ գործադիր կոմիտեն հրաժարական են ներկայացրել։ Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ ընդհանուր ժողովի նիստ, կընտրվի նոր գործկոմ եւ նախագահ։

  • Կիսվել: