շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Պետք չէ անել «ափալ-թափալ» քայլեր». Փաշինյանն ինչպե՞ս է տեսնում ՀՀ օկուպացված տարածքների վերադարձի հարցի լուծումը

«Պետք չէ անել «ափալ-թափալ» քայլեր». Փաշինյանն ինչպե՞ս է տեսնում ՀՀ օկուպացված տարածքների վերադարձի հարցի լուծումը

Ես օկուպացված տարածքների վերադարձի խնդիրների լուծման համար մեկքայլանի լուծում չեմ պատկերացնում, նաեւ մեր փորձը ցույց է տալիս, որ պետք չէ անել «ափալ-թափալ» քայլեր, պետք է հետեւողական, ռազմավարական մոտեցմամբ գնալ առաջ՝ մեր պետության շահերը սպասարկելու համար: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը մեզ համար կարմիր գիծ է, բայց մենք այդ խնդիրների երկարաժամկետ, խորը, համապարփակ ռազմավարական լուծում ենք պատկերացնում»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե այսինքն կարող են այդ տարածքները տարիներով մնա՞լ այդպես օկուպացվա՞ծ, վարչապետը պատասխանեց. «1994-ից Հայաստանն ունի օկուպացված տարածքներ: Արծվաշենը, Տավուշի մարզի Պառվաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը մինչեւ Օդնդաղ լեռ, որը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի տարծքները եւ այլն»:

  • Կիսվել: