երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետդումայի ներկայացուցիչը չի բացառում՝ հնարավոր է՝ պատժամիջոցներ սահմանվեն Հռոմի ստատուտի վավերացումն առաջ մղած հայ խորհրդարանականների նկատմամբ

Պետդումայի ներկայացուցիչը չի բացառում՝ հնարավոր է՝ պատժամիջոցներ սահմանվեն Հռոմի ստատուտի վավերացումն առաջ մղած հայ խորհրդարանականների նկատմամբ

Չի բացառվում, որ պատժամիջոցներ սահմանվեն Հայաստանի խորհրդարանականների նկատմամբ, որոնք առաջ են մղել Հռոմի ստատուտի վավերացումը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:

Նա, մասնավորապես, նշել է. ;;Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսատյաց քաղաքականությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի ճնշման ներքո, սակայն նման գործողությունների համար պատասխանատվություն են կրում նաև խորհրդարանի պատգամավորները՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

  • Կիսվել: