հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու մասին

Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու մասին

Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, նա նշեց․

«Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել։ Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան»։

  • Կիսվել: