կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում․ նախարար

Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում․ նախարար

Բուհերի հավատարմագրման գործընթացը համաձայնեցվել է և մանրամասն նկարագրված են մեխանիզմները և ժամկետները: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Հավատարմագրման հետ կապված դրույթներում, համաձայնեցվել են բոլոր անցումային ժամկետները և մեխանիզմները և նրանք մանրակրկիտ նկարագրված են, բուհերի հավատարմագրման հետ կապված»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նա նաև ներկայացրեց հավատարմագրման վերջնաժամկետը և ընդգծեց՝ ժամկետի ավարտից հետո բուհերը այլևս չեն կարողանա ընդունելություն կազմակերպել:

«Բոլոր այն բուհերը, որոնք չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում նրանք պետք է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը անցնեն հավատարմագրում, չանցնելու պարագայում նրանք չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց»,- նշեց նա:

ԿԳՄՍ նախարարի հավաստմամբ ծրագիրը հետապնդում է մի նպատակ, ըստ որի՝ բոլոր բուհերը պետք է գործեն նույն կանոններով: «Մենք խնդիր ենք դրել մեր առջև և ըստ տվյալ օրենքի՝ բոլոր բուհերը ինչ-որ պահից սկսած պետք է աշխատեն նույն կանոններով»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: