երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովը հերքել է Արցախում "Իսկանդերի" օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունները

Պեսկովը հերքել է Արցախում "Իսկանդերի" օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում "Իսկանդեր" հրթիռային համալիրի կիրառման մասին Ադրբեջանի հայտարարությունները:

Լրագրողի այն հարցին, թե հայտնի է արդյոք Ռուսաստանի նախագահին Արցախում "Իսկանդերների" կիրառման մասին Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության վերջին հայտարարությունը, Պեսկովը պատասխանել է:

"Ոչ, որքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է։ Ինձ հայտնի չէ, արդյոք դա զեկուցում էին զինվորականների գծով, արդյոք մեր զինվորականները դրա մասին ինչ-որ մանրամասն տեղեկություններ ունեն։ Դա, իհարկե, ավելի շատ ադրբեջանակն կողմի իրավասությունն է" ։

Նրա խոսքով՝ արդեն հաստատված է, որ "Իսկանդեր" հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: