ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան․ Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան․ Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ Այս մասին Գյումրիում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք։

Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործերին: Սպասվող նոր բացահայտումների մասին հարցին ի պատասխան էլ Հովհաննիսյանը հորդորել է սպասել նոր հայտարարությունների։

  • Կիսվել: