հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն․ ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցած իրադարձությունների մասին

Պայմանավորվածությունները պետք է անշեղորեն կատարվեն․ ՌԴ դեսպանը՝ Փառուխում տեղի ունեցած իրադարձությունների մասին

Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն, սա ՌԴ դիրքորոշումը։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցին։

«Դրան է միտված նաեւ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ինչ վերաբերում է խաղաղապահների թվին, ապա դա որոշված ​​է եռակողմ պայմանագրերով, եւ ես այստեղ ոչինչ ավելացնել չեմ կարող։
 
Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»,-ընդգծեց դեսպանը։
 
Փառուխի մոտակայքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դեսպանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ-ի նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ հավելյալ գնահատականներ չտալով։
 
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին հարցին՝ Կոպիրկինը հորդորեց առաջնորդվել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարություններով։
 
Հիշեցնենք, որ Փառուխի իրադարձությունների հետ կապված ՌԴ ՊՆ-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման փաստը։ 

  • Կիսվել: