երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար. Ավանեսյան (տեսանյութ)

Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար. Ավանեսյան (տեսանյութ)

Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար:

«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ձևավորվի հանրային իմունիտետ, և վերադառնանք բնականոն կյանքի:  

Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- ասել է Ավանեսյանը: 

Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է: 

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

  • Կիսվել: