կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պատրաստեք ձեզ զոհողության, սա վճռական ժամանակ է. Փաշինյան

Պատրաստեք ձեզ զոհողության, սա վճռական ժամանակ է. Փաշինյան

ԱԺ-ն հատուկ նիստ է գումարել, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

Նա իր ելույթում ասաց. ՛՛Ես որպես Գերագույն գլխավոր հրամանատար՝ այսօր եկել եմ ասելու, որ պատրաստ եմ զոհվելու հանուն մեր Հայրենիքի։ Ծեր, թե թերիտասարդ, տղամարդ, թե կին, պաշտոնյա, թե գործազուրկ պետք է նայեն իրար աչքերի մեջ ու ամբողջ աշխարհին ասեն, որ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության, հաղթանակի մասին է, պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, սա վճռական ժամանակ է, մենք միասնական ենք, քան երբևէ, կեցցե՛ն ՀՀ-ն ու ԱՀ-ն, փառք հայոց բանակին, փառք հայ զինվորին՛՛: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: