շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն. Լևոն Քոչարյանը՝ իշխանություններին

Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն. Լևոն Քոչարյանը՝ իշխանություններին

Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների արած արտահայտությանը՝ «ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում», նա նշեց, որ այս պահին շատ բացեր կան, որը հնարավոր է ճիշտ բանակցությունների միջոցով ինչ-որ կետերով ի օգուտ Հայաստանի արդյունքներ ունենալ։

«Բայց այն, ինչ ունեցանք, սխալ դիվանագիտության արդյունք է, որը բազմիցս բարձրաձայնվում էր ու, ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր», - ասաց Լևոն Քոչարյանը։

Նա իշխանությոններին որակեց աներես ու ասաց, թե ապշեցնում է նրանց պահվածքը։

«Այս ամեն ինչից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է», - ասաց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնելու։

«Պատրաստ են կեղծիքների ու ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն», - ասաց նա։

 

  • Կիսվել: