ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատմական այց է, որը հաջորդեց հարևանին աջակցելու որոշմանը. Կլաարը՝ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մասին

Պատմական այց է, որը հաջորդեց հարևանին աջակցելու որոշմանը. Կլաարը՝ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մասին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։

«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։  Հուսով եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է Տոյվո Կլաարը։

Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

  • Կիսվել: