ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեց, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է։ Դրանով է պայմանավորված այսօրվա նիստից առաջ պատգամավորներին դիմակներ եւ ձեռնոցներ բաժանելը։ Նա կրկին հորդորեց հետևել կանոններին և ովքեր մտահոգված են իրենց կամ իրենց հարազատների առողջությամբ, կարող են բացակայել նիստերից և այդ բացակայությունները կհամարվեն հարգելի:

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կոնտակտավոր անձը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորն այսօր ներկա չէր քառօրյայ նիստերին: Նա մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը և նշեց, որ այժմ ինքնամեկուսացված է:

«Կոնտակտավոր եմ եղել, որը հաստատված է: Դեռ չեմ թեստավորվել, քանի որ երեկ երեկոյան է պարզ եղել, երևի այսօր կթեստավորվեմ»,-նշեց նա։

  • Կիսվել: