երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Արա Այվազյան

Պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Արա Այվազյան

Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք դա իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Համաձայն չեմ, որ Հայաստանը և իր արտաքին քաղաքականությունն այսօր կախում ունի Ռուսաստանից։ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Դա կարող է ոմանց դուր չի գալիս, բայց փաստ է», - ասաց նախարարը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կլիներ այլ իրավիճակ:

Այվազյանը նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ընդհանուր անվտանգային ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում:

  • Կիսվել: