ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանն հայտարարում է՝ պատերազմում բեկում մտցնելու համար  լուրջ առաջարկություններ է ունեցել

Քոչարյանն հայտարարում է՝ պատերազմում բեկում մտցնելու համար լուրջ առաջարկություններ է ունեցել

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսն հայտարարեց, որ  լուրջ  առաջարկներ է ունեցել  պատերազմի առաջին օրերին, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար: 

«Երրորդ-չորրորդ օրը հանդիպել եմ ՀՅԴ բյուրոյի անդամների հետ, իրենց ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում: Նույն խոսակցությունն ունեցել եմ եւ Բակո Սահակյանի, եւ Արկադի Ղուկասյանի հետ: Իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին եւ պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ: Արել են ամեն ինչ՝ չլսելու համար: Ո՞նց սա բացատրեմ»,-ասաց նա:

  • Կիսվել: