ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը․ Գևորգ Պետրոսյան

Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը․ Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ալեն Սիմոնյանը հղի է...

Ես մինչ օրս գիտեի, թե հղիությունը բացառապես մի տեսակ ունի...

Բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է ապացուցում...

Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը:

Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է:

Էնքան նեղն ա ընկել, որ Ծառուկյանի՝ լրիվ ուրիշ մարդու մասին արված գրառումը բերում-կպցնում ա ինձ:

Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:

Ա՜յ տղա, օրինագիծ գրի, խելոք մնա քո տեղում, քանի դեռ բերանս չեմ բացել...»։

 

  • Կիսվել: