չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Փաստահավաք խմբի այցը Լաչինի միջանցք կարող է էական լինել․ Փաշինյանը՝ Շոլցի հետ հանդիպմանը

Փաստահավաք խմբի այցը Լաչինի միջանցք կարող է էական լինել․ Փաշինյանը՝ Շոլցի հետ հանդիպմանը

Այսօր ամենահրատապ խնդիրն է այն է, որ Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը, Ադրբեջանի գործողությունները եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, ինչը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ քաղաքականության մի մասն է։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շատ էական կարող է լինել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելը՝ իրավիճակին ավելի համապարփակ ծանոթանալու համար։ Փաշինյանը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ՝ պարտադրելով Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։

ՀՀ վարչապետը կոչ արեց միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

  • Կիսվել: