երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու, ինչպես նաև առաքելության մանդատը հզորացնելու համար, որ կարողանա է՛լ ավելի օգտակար լինել Հայաստանին։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

Նա նաև հավելեց. ՛՛Նաև դիմել եմ նրան՝ առաջարկելով ներառել Հայաստանը ՛՛Խաղաղության Եվրոպական մեխանիզմի՛՛ մեջ, ինչպես դա արվում է Մոլդովայի համար՛՛։

Կոլոննան ասաց, որ իրենց նպատակն է, որ Եվրամիությունը և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես դա անում է Ֆրանսիան։

՛՛Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա։ Հուսով եմ, որ մեր հույսը կարող ենք դնել մեր այլ գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի վրա՛՛,-հույս հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: