հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն պատրաստ է շարունակել 3+3 ֆորմատով հանդիպումները

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ-ն պատրաստ է շարունակել 3+3 ֆորմատով հանդիպումները

Մենք պատրաստ ենք շարունակել 3+3 ֆորմատով հանդիպումները: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաեւ որոշակի սկզբունքներ են պայմանավորված եղել, եւ մենք պատրաստ ենք աշխատել այդ ֆորմատում եւ կարեւորում ենք այն: Ինչու է կարեւոր, որովհետեւ մենք շատ հաճախ տարածաշրջանային օրակարգը քննարկում ենք հեռու տեղերում եւ չենք քննարկում այս տարածաշրջանում: Իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերները շատ կարեւոր են, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի տարածաշրջանում, որ մենք մեր տարածաշրջանի երկրների եւ հարաբերությունների նկատմամբ ունենք քամահրական վերաբերմունք»:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպմանը Թեհրանում՝ իհարկե, որոշակի քննարկումներից հետո:

  • Կիսվել: