չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Որոշեցինք որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Որոշեցինք որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերին ու տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը:

«Որոշեցինք որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն ու միայն առողջապահական սեգմենտի վրա, ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ՝ տնտեսական փլուզում: Ուստի մենք որոշեցինք գնալ նման ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»,- հայտարարեց վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

Վարչապետի խոսքով՝ Ապրիլին կորսված 71 471 աշխատատեղից մայիսին 50 094-ն արդեն վերականգնվել են: Փաշինյանը հույս հայտնեց, որ հունիսին մնացած հատվածն էլ կվերականգնվի:

«Մենք պետք է մաքսիմալն անենք, որպեսզի լոքդաունին վերադառնալու անհրաժեշտություն չլինի` հակառակ դեպքում տնտեսական կոլապսը տասնամյակների վնաս կհասցի մեր երկրին»,- ասաց վարչապետը և կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները` կրել դիմալ, ախտահանել ձեռքերը:

Նա ուրախությամբ նշեց, որ տնտեսական առումով հսկայական ազդեցություն է ունեցել մայիս ամիսը: Առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերադառնում են: Ըստ վարչապետի` թեև առողջապահական առումով կարգապահ չենք եղել, բայց տնտեսական ցուցանիշները լավատեսություն են ներշնչում:

 

  • Կիսվել: