չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է, ոչ թե իր անձից կամ թիմից, այլ՝ ժողովրդից

Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է, ոչ թե իր անձից կամ թիմից, այլ՝ ժողովրդից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը կախված է ոչ թե իրենից կամ իր թիմից, այլ ժողովրդից, որը պետք է առաջիկա ընտրություններում տեր կանգնի դրան։

 Լոռու մարզի Տաշիր քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության վերաբերյալ քաղաքացու հարցին, նշել է, որ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդես է գալիս «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։

«Սա նշանակում է՝ մենք ոչ թե ասում ենք, որ խաղաղությունը ինձնից կամ մեր թիմից է կախված, այլ՝ ժողովրդից և ժողովուրդն այս ընտրություններում պետք է ցույց տա խաղաղության իր կամքը»,-շեշտել է նա՝ հավելելով, որ այդ կամքը  պետք արտահայտվի՝ հանդես գալով խաղաղության ծրագիր ու կարգախոս ունեցող ուժերի օգտին։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով չբավարարվելու, տեսանյութերում ու պաստառներին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս քարտեզներով հանդես եկող քաղաքական ուժերի իշխանության գալը կնշանակի կոնֆլիկտ և պատերազմ։

 

  • Կիսվել: