ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը ՔՊ-ականների հետ քննարկել է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր

Փաշինյանը ՔՊ-ականների հետ քննարկել է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հարցեր

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։

Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: