ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 749-լ որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

 

«Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

 
 

1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.2-31.14-րդ ենթակետերով.

«31.2) ինտեգրված կադաստրի համակարգի ընթացիկ վարում և հեռանկարային զարգացում.

31.3) հասցեների միասնական ռեգիստրի վարում.

31.4) կադաստրի համակարգում առկա տեղեկատվական բազաների (քարտեզներ, տեքստային տվյալներ, էլեկտրոնային արխիվ) թերությունների վերացման, ամբողջականացման աշխատանքների կազմակերպում և իրականացում.

 

31.5) քարտեզագրական նյութերի ստացման, մուտքագրման աշխատանքների վարում.

31.6) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրական ժամանակում աշխատող ռեֆերենց կայանների ցանցի տնօրինում, հավասարակշռում.

31.7) երկրի հեռահար զոնդավորման, օդալուսանկարահանման, տիեզերալուսանկարահանման արդյունքում ստացված նյութերի մշակման աշխատանքների կազմակերպում և իրականացում.

31.8) երկրատեղեկատվական բազաների պարունակության և կարողությունների գնահատում, ստանդարտիզացիա, մետատվյալների կատալոգների ստեղծում, թարմացում և վարում.

 
 

31.9) հերթապահ քարտեզի վարման աշխատանքների կազմակերպում.

31.10) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտակրթական հաստատությունների, բնակչության կարիքների համար երկրատեղեկատվական տվյալների ու քարտեզագրական նյութերի պատրաստման և հրատարակման աշխատանքների կազմակերպում և դրանց աջակցում.

31.11) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում պլանների ու ծրագրերի մշակում, միջոցառումների իրականացում, համակարգի աշխատողների պաշտպանության և զորահավաքային ռեսուրսների հաշվառման կազմակերպում.

 
 

31.12) գեոդեզիայի և հողաշինարարությանն ուղղված գործունեության միասնական սկզբունքների սահմանում և իրականացում.

31.13) արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնում.

31.14) համակարգի քաղաքացիական ծառայության կազմակերպման և մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթների իրականացում:»:

2. Որոշման հավելվածով սահմանված Կադաստրի կոմիտեի կառուցվածքում՝

1) ստեղծել՝

ա. Գեոմատիկայի կենտրոն,

բ. զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.

2) հաշվառման և հողաշինարարության վարչության և գեոդեզիայի և քարտեզագրության վարչության միաձուլմամբ ստեղծել նոր գեոդեզիայի և հողաշինարարության վարչություն.

3) միջազգային կապերի բաժինը վերակազմավորել արտաքին կապերի վարչության.

 
 

4) անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել անձնակազմի կառավարման վարչության.

5) գույքի գրանցման վարչությունն անվանափոխել գրանցման վարչության.

6) սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչությունն անվանափոխել գրասենյակների համակարգման վարչության.

7) անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչությունն անվանափոխել կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության.

 
 

8) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անվանափոխել հանրային կապերի բաժնի.

9) ընդհանուր բաժինն անվանափոխել քարտուղարության։

3. Այդ կապակցությամբ՝

1) որոշման հավելվածի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 4.1-ին ենթակետերով.

ա. «7.1) Գեոմատիկայի կենտրոն.»,

 
 

բ. «4.1) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.».

2) որոշման հավելվածի 25-րդ կետում՝

ա. 2-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) գեոդեզիայի և հողաշինարարության վարչություն.».

3) որոշման հավելվածի 25-րդ կետում՝

 
 

ա. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին ենթակետով.

«8.1) արտաքին կապերի վարչություն».

4) որոշման հավելվածի 26-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) անձնակազմի կառավարման վարչություն».

 
 

5) որոշման հավելվածի 25-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «գույքի գրանցման վարչություն» բառերը փոխարինել «գրանցման վարչություն» բառերով,

բ. 4.2-րդ ենթակետում «սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն» բառերը փոխարինել «գրասենյակների համակարգման վարչություն» բառերով,

գ. 7-րդ ենթակետում «անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչություն» բառերը փոխարինել «կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչություն» բառերով.

 
 

6) որոշման հավելվածի 26-րդ կետում՝
ա. 4-րդ ենթակետում «տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» բառերը փոխարինել

«հանրային կապերի բաժին» բառերով,

բ. 5-րդ ենթակետում «ընդհանուր բաժին» բառերը փոխարինել «քարտուղարություն» բառով»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: