հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի n 1014-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը`

1. Ստեղծել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով՝ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի 2019-2021 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

 

2. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի N 1014-Ա որոշումը:

Հավելված

 

 

 

  • Կիսվել: