ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան

Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեին հրավիրել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հրավերի մասին հայտարարեց Նիդերլանդների վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ավարտին։

«Ես մեծ հաճույքով Ձեզ պաշտոնապես հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանը։ Ուրախ կլինեմ Ձեզ ընդունել»,- դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: