հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաշինյանը Հայաստանին միտումնավոր թշնամացնում է հնարավոր բոլոր բնական դաշնակիցների հետ, Հայաստանը թողնում է մենակ․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանը Հայաստանին միտումնավոր թշնամացնում է հնարավոր բոլոր բնական դաշնակիցների հետ, Հայաստանը թողնում է մենակ․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է, ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում, Հայաստանի վարչապետի այսօրվա ուղերձին անդրադառնալով՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Ես սարսափով եմ լսում «ինքնիշխանություն» բառն իր շուրթերից։ Դա նշանակում է՝ ինքը ոչնչացնելու է մեր ինքնիշխանությունը»,- ասաց Թևանյանը։

Թևանյանն ընդգծեց՝ Փաշինյանը, իրականացնելով թուրք-ադրբեջանական ծրագիր, Հայաստանին միտումնավոր թշնամացնում է հնարավոր բոլոր բնական դաշնակիցների հետ, Հայաստանը թողնում է մենակ։

  • Կիսվել: