ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞. Խաժակյան

Փաշինյանը հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞. Խաժակյան

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ-ականների բարձրացրած հարցին այն մասին, թե ինչ մանդատ են ներկայացնում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը լքած պատգամավորերը:

Խաժակյանը, մասնավորապես, գրել է. «ՔՊ-ականները հարցնում են, թե ի՞նչ մանդատ են ներկայացնում այն պագամավորները, ովքեր դուրս են գալիս ԻՔ խմբակցությունից:

Իրավիճակի գնահատականներից մեկն այն է, որ նրանք համաձայն չեն Փաշինյանի մոտեցումների հետ, ով հանդիպում էր Լուսավոր Հայաստանի մանդատի հաշվին կուսակցություն ստեղծած և խորհրդարանի ամենաքիչ ձայնը ստացած պատգամավորի հետ: Հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞...

Իրավիճակի գնահատականներից մյուսն էլ այն է, որ և՛ ՔՊ-ականները, և՛ Փաշինյանը շարքային պատեհապաշտներ են, ովքեր իրենց մոտեցումներում առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, ինստիտուցիոնալ պատկերացումներով այլ պահի նեղ շահեկան պատեհությամբ:

Իհարկե, ԻՔ-ի վերաբերյալ կա մի կարևոր նրբություն. նրանք խոստացան ապահովել անհատի երջանկությունը, ձևավորել հոգատար հանրություն և կառուցել հզոր պետություն, իսկ փոխարենը մարդկանց պատճառեցին դժբախտություն, աներևակայելիորեն պառակտեցին հասարակությունը և քանդեցին այն, ինչ լավ թե վատ կառուցվել էր տասնյակ տարիներ»:

 

  • Կիսվել: