չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Մհեր Տերտերյանի, Տիգրան Խզմալյանի, Տիգրան Արզաքանցյանի հետ

Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի, Մհեր Տերտերյանի, Տիգրան Խզմալյանի, Տիգրան Արզաքանցյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին, հայտնում են կառավարությունից։

Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

  • Կիսվել: