ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փաշինյանն օգնություն չի խնդրել Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Փաշինյանն օգնություն չի խնդրել Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

"Հայկական կողմը խիստ մտահոգություն է հայտնել սահմանին իրավիճակի կապակցությամբ։ Պուտինն այմ կիսել է և հատուկ ընդգծել եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտությունը, մասնավորապես կրակի դադարեցման ուղղությամբ",- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի հանդիպումներ եւ խորհրդակցություններ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: