ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Փաշինյանին խորհուրդ ենք տալիս դասեր քաղել պատմությունից». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար

«Փաշինյանին խորհուրդ ենք տալիս դասեր քաղել պատմությունից». Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար

՛՛Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի դեմ հնչեցված բոլորովին անհիմն պնդումները, որոնք համառորեն կրկնում են մարտի 18-ի՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, չնայած մեր մանրամասն արձագանքին՛՛: Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը կառավարության նիստում, որտեղ նա կոչ էր անում Ադրբեջանին չխառնվել ՀՀ ներքին գործերին՝ ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Նա նաև հավելել է. ՛՛Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, սպառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և անտեսելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ ենք տալիս դասեր քաղել պատմությունից և Հայաստանը տանել ճիշտ ուղղությամբ՛՛:

 

 

 

  • Կիսվել: