ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը. Առաքելյան

Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախում տեղի ունեցածի համար մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը. Առաքելյան

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Արցախում տեղի ունեցածի համար պատասխանատու և մեղավոր է միայն մի քանի շաբաթ կառավարած նախագահը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Իսկ ահա, Հայաստանում ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը շարունակում են մնալ նախկինները։

Ընդհանրապես, տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատուն և մեղավորը բացառապես օրվա իշխանություններն են՝ նաև կրելով նախկին իշխանություններից ստացած ժառանգության պատասխանատվությունը։

Նույն տրամաբանությամբ, հաջորդ իշխանությունները պետք է գիտակցեն իրենց պաշտոնավարումից հետո բոլոր իրադարձությունների բացառիկ պատասխանատվությունը՝ հաշվի առնելով այն ժառանգությունը, որը ստանալու են Նիկոլ Փաշինյանից»,-նշել է նա:

  • Կիսվել: