շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանի պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը. Սաղաթելյանը՝ ուժայիններին

Փաշինյանի պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը. Սաղաթելյանը՝ ուժայիններին

ՀՀ Աժ  պատգամավոր ԻՇխան Սաղաթելյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ պետական շահը թելադրում է, որ «ոստիկանները դադարեցնեն թշնամու պաշտպանությունը»։

«Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հենարան՝ ՀՀ ուժային կառույցները։ Նրա պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը», - հայտարարեց նա։

Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ՝ թշնամի»։

Այնուհետև ոստիկանները վահաններով մեծ աղմուկ բարձրաձրեցին, որպեսզի չլսվեն ընդդիմադիրների ելույթները։

  • Կիսվել: