ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը 3 օրով գործուղվում է Ժնեւ

Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը 3 օրով գործուղվում է Ժնեւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը գործուղվում է Ժնեւ:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին՝ 2023 թվականի փետրվարի 26-28-ը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության խորհրդական Մարիա Հովակիմյանին՝ 2023 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 3-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
  2. Լենա Նանուշյանի և Մարիա Հովակիմյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: