երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է. Շարմազանով

Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տվաշ հարցարզրույցին` գրելով.

«Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն:
Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ:

Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը:

Հ.Գ.
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա»:

  • Կիսվել: