երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին՝ այսօր ժամը 22.10-ին (տեսանյութ)

Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին՝ այսօր ժամը 22.10-ին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հ1-ի եթերում հանդես կգա հարցազրույցով, որը կհեռարձակվի 22.10-ին:

Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով հարցազրույցի անոնսը և գրելով. ՛՛Իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանին այսօր՝ 22:10-ին՛՛:

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ արձանագրել է, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը պատրաստ է ՛՛3+3՛՛ ձեւաչափով հանդիպում անցկացնել, ժամանակին ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։

Խոսելով ռուսական խաղաղապահ ուժերի Արցախից դուրսբերումից եւ Հայաստանում հնարավոր տեղակայումից՝ վարչապետը նշել է․ ՛՛Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան՛՛:

  • Կիսվել: