ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Փաշինյանի ղեկավարությամբ անցկացված ՔՊ նիստում ընդունվել է ՏԻՄ ընտրություններում  կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման կարգը

Փաշինյանի ղեկավարությամբ անցկացված ՔՊ նիստում ընդունվել է ՏԻՄ ընտրություններում  կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման կարգը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքների մասին հաշվետվություն։
Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։

Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը։

Քննարկվել են նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական բնույթի հարցեր:

 

  • Կիսվել: