Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ արդեն մոտ ժամանակներս․ Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս, սակայնհստակ ժամկետները դեռ որոշված չեն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արդեն մոտ ապագայում։ Հստակ ժամկետներ դեռ չկան»,- ասել Է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը կկայանա մինչև այս տարվա վերջը:



