երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Պարզից էլ պարզ է, որ հանրության մոտ Փաշինյանն այլևս չունի իր նախկին վստահությունը. Պետրոսյան

Պարզից էլ պարզ է, որ հանրության մոտ Փաշինյանն այլևս չունի իր նախկին վստահությունը. Պետրոսյան

Արդեն պարզից էլ պարզ է, որ հանրության մոտ Փաշինյանն այլևս չունի իր նախկին վստահությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշել է, որ այդ մասին անգամ վարչապետի կիննէահազանգում։

Պետրոսյանը նշել է. ՛՛Դե, եթե Աննա Հակոբյանը խոստովանում է իրենց անկումը, մենք ո՞վ ենք, որ կասկածի տակ դնենք:

Մարդը պարզորոշ ասում է, որ այլևս հավատ ու ջերմություն չի տեսնում իրեն հանդիպող հպարտ քաղաքացիների հայացքներում:

Հասկանալի է Փաշինյանի ու նրա մերձավորների ցասումը. երկու տարվա մեջ վարկանիշի խայտառակ անկումը չէր կարող չցնցել «արքայական ընտանիքի» անդորրը...

Ցավում եմ, բայց հավատավոր ժողովուրդն այդպես էլ մնաց խաբված...
Հա, վայ, պարոն Փաշինյան, որպես «ժողովրդական վարչապետ», ավելորդ չէր լինի հրապարակել մահաբեր համավարակից երեք օրում լիակատար ձերբազատվելու բանաձևը:

Չէ՞ որ դուք ժողովրդի սրտի վարչապետն եք, իսկ սիրտը կանգնում է մեկ անգամ ու հավերժ...՛՛:

  • Կիսվել: